20:44  ,  19 հոկտեմբերի, 2019

Ալեքս Ֆերգյուսոնը «Լիվերպուլի» հետ խաղից առաջ ցուցումներ է տվել Սուլշերին (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել իր նախկին թիմի մարզմանը, հայտնում է The Sun-ը:

77-ամյա մասնագետը հետևել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղին նախորդած մարզմանը և ցուցումներ տվել թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին:

Ֆերգյուսոնն ու Սուլշերը մարզման ավարտից հետո միասին հետևել են «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի խաղին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին:

 Sir Alex Ferguson was at Manchester United's training ground this afternoon ahead of the crunch clash against Liverpool

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում