20:03  ,  19 հոկտեմբերի, 2019

«Չելսին» հաղթանակ տարավ, «Տոտենհեմը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց «Նյուքասլին»: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

«Չելսիի» հաղթական գոլը խաղի 73-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն:

«Չելսին» 17 միավորով այժմ երրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Նյուքասլը» 8 միավորով 18-րդ տեղում է:

Միաժամանակ ընթացող «Տոտենհեմ» - «Ուոթֆորդ» խաղում Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը խաղի վերջին րոպեներին խուսափեց պարտությունից:

«Ուոթֆորդի» կազմից աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Աբդուլայե Դուկուրեն, իսկ «Տոտենհեմի» միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Չելսի» - «Նյուքասլ»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկոս Ալոնսո, 73

«Տոտենհեմ» - «Ուոթֆորդ»՝ 1:1 (տեսանյութ)

Դելե Ալի, 86 - Աբդուլայե Դուկուրե, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում