19:56  +04,  19 հոկտեմբերի, 2019

«Աթլետիկոն» ու «Վալենսիան» չորոշեցին հաղթողին

Իսպանիայի Պրիմերայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում «Աթլետիկոն» ընդունեց «Վալենսիային»:

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից բացեց «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան: «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Պարեխոն 86-րդ րոպեին խփեց պատասխան գոլը:

«Աթլետիկոն» այժմ 15 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Վալենսիան» 12 միավորով 8-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Վալենսիա»՝ 1:1

Դիեգո Կոստա, 36 (11մ.) - Դանիել Պարեխո, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ