19:32  ,  19 հոկտեմբերի, 2019

«Բավարիան» վերջին պահին զրկվեց հաղթանակից

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Աուգսբուրգի» հետ: Նիկո Կովաչի գլխավորած թիմը 1 միավոր վաստակեց:

Խաղի հաշիվն առաջին րոպեին բացեց «Աուգսբուրգի» կիսապաշտպան Մարկո Ռիխտերը: Ռոբերտ Լևանդովսկին 14-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: Սերժ Գնաբրին 49-րդ րոպեին առաջ մղեց «Բավարիային»:

Հանդիպման ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած իսլանդացի հարձակվող Ալֆրեդ Ֆինբոգասոնը խփեց «Աուգսբուրգի» երկրորդ գոլը և 1 միավոր պարգևեց իր թիմին:

«Բավարիան» այժմ 15 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 2:2

Մարկո Ռիխտեր, 1, Ալֆրեդ Ֆինբոգասոն, 90+1 - Ռոբերտ Լևանդովսկի, 14, Սերժ Գնաբրի, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով