18:50  ,  19 հոկտեմբերի, 2019

«Միլանը» Պիոլիին պաշտոնանկ անելու դեպքում թիմ կհրավիրի Գվարդիոլային

Իտալական «Միլանի» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

«Միլանի» սեփականատեր Elliot Managment ընկերությունը հրաժարվել է ակումբը վաճառելու մտքից և պատրաստվում է խոշոր գումար հատկացնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:

«Միլանի» ղեկավարութունը կարծում է, որ Խոսեպ Գվարդիոլան միակ մարզիչն է, որը կկարողանա «Միլանի» հետ դառնալ Իտալիայի չեմպիոն և հաղթել Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում