Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հերթական անգամ պնդել է, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» խախտում են ֆինանսական արդար խաղի կանոնները:
«Այդ ակումբները պետք է զրկվեն ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից: ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» մեծ վտանգ են եվրոպական ֆուտբոլի համար:
ՈւԵՖԱ-ն պետք է անհապաղ հետաքննություն իրականացնի: ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը խախտում են ֆինանսական արդար խաղի կանոնները և ծախսում են շատ ավելի, քան թույլատրվում է»,- Տեբասի խոսքը փոխանում է Marca-ն:
Ավելի վաղ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ մի քանի տարի հետո եվրոպայի ամենահեղինակավոր ակումբները մեծ խնդիրների առաջ կկանգնեն, եթե ՈւԵՖԱ-ն խիստ վերաբերմունք ցույց չտա ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում