16:50  ,  19 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էյբարին»։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

13-րդ րոպեին հաշիվը բացեց կատալոնական թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Երկրորդ խաղակեսում նրա փոխանցումից հետո աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

67-րդ րոպեին «Էյբարի» դարպասը գրավեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Մեսին։

«Բարսելոնան» 19 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալն» ունի 18 միավոր։ «Էյբարը» 14-րդն է՝ 9 միավոր։

9-րդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 19-ին կմրցի «Մալյորկայի» հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 0։3 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 13, Լիոնել Մեսի, 58, Լուիս Սուարես, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում