16:11  ,  19 հոկտեմբերի, 2019

«Բորուսիան» պատժել է Անգլիայի թիմի խաղացող Ջեյդոն Սանչոյին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի մասնակցի Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։

Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը պատժել է 19-ամյա ֆուտբոլիստին Անգլիայի հավաքականից նախատեսվածից ուշ վերադառնալու համար։

«Սանչոյից սպասելիքները հսկայական են, բայց հենց դա է վտանգավոր։ Նա գերազանց ֆուտբոլիստ է, դա չի քննարկում, բայց նա դեռ սովորելու շատ բան ունի»,- Ֆավրի խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Սանչոն մասնակցել է 7 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English