15:53  ,  19 հոկտեմբերի, 2019

Իբրահիմովիչ․ Դեռ կարող եմ 20 գոլ խփել Իտալիայի առաջնությունում

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վստահ է, որ կարող է դեռ հաջողության հասնել Իտալիայի առաջնությունում, սակայն ցանկանում է տեղափոխվել տիտղոսի համար պայքարող թիմ։

«Ես արդեն 38 տարեկան եմ, բայց դեռ լի եմ հաղթելու ցանկությամբ։ Ապագայիս վերաբերյալ որոշում կընդունեմ ընտանիքիս հետ։ Իտալիան իմ երկրորդ տունն է։ Ես կլսեմ բոլոր առաջարկները, բայց ցանկանում եմ պայքարել առավելագույն նպատակների համար։ Ես դեռ կարող եմ 20 գոլ խփել Ա Սերիայում։ Բայց պետք է լինեմ այնպիսի թիմում, որը կպայքարի տիտղոսի համար»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է gazzetta.it-ը։

Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչեւ դեկտեմբերի 31-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում