14:49  ,  19 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Ժոել Մատիպի հետ

Անգլիական «Լիվերուլը» երկարաձգեց պայմանագիրը 28-ամյա կենտրոնական պաշտպան Ժոել Մատիպի հետ։ Ակումբի մամուլի ծառայությունը նշում է երկարաժամկետ համագործակցության մասին։ Sky Sports-ը հայտնում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականը։

Գերմանիայում ծնված Մատիպը հանդես է եկել Կամերունի հավաքականում։ Նրա հայրը կամերունցի է, մայրը՝ գերմանացի։

Մատիպը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016թ․ ամռանը, ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբը գերմանական «Շալկեն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում