13:54  ,  19 հոկտեմբերի, 2019

Էդեն Ազարը չի ընդգրկվել «Ռեալի» հայտացուցակում

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղին։ Հնարավոր է՝ պատճառն այն է, որ Ազարի ընտանիքում ծնվել է չորրորդ երեխան, գրում է AS-ը։

«Ռեալի» հայտացուցակ

Դարպասապահներ․ Կուրտուա, Արեոլա, Ալտուբե։

Պաշտպաններ․ Միլիտաու, Ռամոս, Վարան, Մարսելո, Օդրիոսոլա, Մենդի։

Կիսապաշտպաններ․ Կազեմիրո, Վալվերդե, Ռոդրիգես, Իսկո։

Հարձակվողներ․ Բենզեմա, Յովիչ, Դիաս, Մարիանո, Վինիսիուս, Ռոդրիգո։

«Մալյորկա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English