13:26  ,  19 հոկտեմբերի, 2019

Իբրահիմովիչ․ Գվարդիոլան ֆենոմենալ մարզիչ է, բայց նա թաքնվում էր ինձնից

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ կատալոնացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ իր հարաբերությունների մասին։

«Մոուրինյոյի հետ մինչեւ հիմա ուժեղ կապ կա։ Նա անհավանական ազդեցություն է թողել իմ կարիերայի վրա։ Նա նախկինի նման «Առանձնահատուկն» է, հաղթող է։ Հույս ունեմ, որ Մոուրինյոն շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի։

Գվարդիոլայի հետ երբեք առանձին չեմ զրուցել։ Նա խուսափում էր, թաքնվում էր, երբ տեսնում էր ինձ, սպասում էր՝ անցնեի, հետո դուրս գար։ Նա ֆենոմենալ մարզիչ է, բայց ֆենոմենալ մարդ չէ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը։

Իբրահիմովիչը Մոուրինյոյի ղեկավարությամբ հանդես է եկել Միլանի «Ինտերում» 2008-2009-ին եւ «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 2016-2018-ին, Գվարդիոլայի ղեկավարությամբ՝ «Բարսելոնայում» 2009-2010-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս