12:52  ,  19 հոկտեմբերի, 2019

Ռոնալդուն ավելի շատ գումար է վաստակել Ինստագրամում, քան «Յուվենտուսում»

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անցած մրցաշրջանի արդյունքում ավելի շատ գումար է վաստակել Ինստագրամում, քան իտալական ակումբում, հաղորդում է Business Insider-ը։

Ինստագրամում տեղադրած գովազդներից Ռոնալդուն ստացել է 47,8 միլիոն դոլար, իսկ «Յուվենտուսում» նրա ընդհանուր եկամուտը կազմել է 34 միլիոն դոլար։

Ինստագրամում մեկ գովազդային հրապարակում անելու համար Ռոնալդուն ստանում է միջինը 975 հազար դոլար։

CR7 բրենդը գովազդելուց բացի, Ռոնալդուն համագործակցում է նաեւ Clear Haircare-ի, Nike Football-ի եւ Six Pad Europe-ի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English