00:55  ,  19 հոկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Նիցային»

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Նիցայի» հետ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:1 հաշվով:

ՊՍԺ-ի կազմից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, աչքի ընկան նաև ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն և արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին: «Նիցայի» միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Իգնատիուս Կնեպը:

ՊՍԺ-ն այժմ 24 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: «Նիցան» 13 միավորով 9-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Նիցա» - ՊՍԺ՝ 1:4

Իգնատիուս Կնեպ, 67 - Անխել Դի Մարիա, 15, 21, Կիլիան Մբապե, 88, Մաուրո Իկարդի, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով