21:38  ,  18 հոկտեմբերի, 2019

Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել վնասվածք ստանալուց հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Մխիթարյանը հոկտեմբերի 18-ին առաջին մարզումն է անցկացրել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղում աճուկի վնասվածք ստանալուց հետո: Այս մասին հայ ֆուտբոլիստը հայտնել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Առաջին մարզումն անցկացրեցի վնասվածք ստանալուց հետո»,- գրել է Մխիթարյանը:

Ավելի վաղ Calicomercato-ն հայտնել էր, որ Մխիթարյանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ նոյեմբերի 2-ին՝ «Նապոլիի» հետ խաղում:

View this post on Instagram

Getting back in shape after my injury @officialasroma #mkhitaryan #micki #mkhitar77an #dajeroma

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English