Բրազիլական «Սան Պաուլոյի» հարձակվող Գոնսալո Կարնեյրոն թմրանյութեր օգտագործելու պատճառով երկարաժամկետ որակազրկման է ենթարկվել:
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Կարնեյրոյին որակազրկվել է 2 տարով: Ֆուտբոլիստը պատրաստվում է բողոքարկել որոշումը՝ պնդելով, որ թմրանյութեր չի օգտագործել:
Գոնսալո Կարնեյրոն «Սան Պաուլո» է տեղափոխվել 2018 թվականի ապրիլին:
Բրազիլական ակումբի կազմում ուրուգվայցի հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում