23:39  ,  18 հոկտեմբերի, 2019

«Սան Պաուլոյի» հարձակվողը որակազրկվել է 2 տարով

Բրազիլական «Սան Պաուլոյի» հարձակվող Գոնսալո Կարնեյրոն թմրանյութեր օգտագործելու պատճառով երկարաժամկետ որակազրկման է ենթարկվել:

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Կարնեյրոյին որակազրկվել է 2 տարով: Ֆուտբոլիստը պատրաստվում է բողոքարկել որոշումը՝ պնդելով, որ թմրանյութեր չի օգտագործել:

Գոնսալո Կարնեյրոն «Սան Պաուլո» է տեղափոխվել 2018 թվականի ապրիլին:

Բրազիլական ակումբի կազմում ուրուգվայցի հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում