23:17  ,  18 հոկտեմբերի, 2019

Սուլշերը՝ Պոգբայի և Զիդանի հանդիպման մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի և «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի Դուբայում տեղի ունեցած հանդիպման մասին:

«Ոչ մի խնդիր չեմ տեսնում Պոլի և Զիդանի հանդիպման մեջ: Երբեք չեմ լսել, որ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: 

Պոգբան մեր թիմի մի մասն է, և մենք երկարաժամկետ ծրագրեր ունենք նրա հետ կապված»,- Սուլշերի խոսքը փոխանցում է AS-ը:

Ավելի վաղ Զինեդին Զիդանը հրաժարվել էր հայտնել, թե ինչ է խոսել Պոգբայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում