21:10  +04,  18 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպաններ Սամուել Ումտիտին և Ժունիոր Ֆիրպոն ապաքինվել են վնասվածքից և կկարողանան մասնակցել ակումբի առաջիկա հանդիպմանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Ումտիտիին և Ֆիրպոյին ընդգրկել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Էյբարի» հետ հանդիպման հայտացուցակում:

«Բարսելոնան» «Էյբարի» հետ արտագնա հանդիպում կանցկացնի հոկտեմբերի 19-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 16 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը Մադրիդի «Ռեալն» է՝ 18 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով