20:07  ,  18 հոկտեմբերի, 2019

Նադալը Ֆեդերերին չի հրավիրել իր հարսանիքին

Հոկտեմբերի 19-ին Իսպանիայի Պորտ Դե Պոլիենսա քաղաքում տեղի կունենա աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի և Մարիա Ֆրանսիսկա Պերելոյի հարսանիքը։

Իսպանացի թենիսիստն իր հարսանիքին հրավիրել է աշխարհի լավագույն թենիսիստներին, մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչների, սակայն Hola-ի հաղորդմամբ՝ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ընդգրկված չէ հյուրերի ցուցակում: 

Ավելի վաղ տեղի ունեցած ԱՄՆ-ի բաց առաջնության ընթացքում Ֆեդերերը հայտարարել էր, որ դեռ հրավեր չի ստացել Նադալից:

Արարողությանը ներկա կլինեն նաև Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոսը և թագուհի Սոֆյան:

Նադալն ու Պերելոն սովորել են նույն դպրոցում, սիրային հարաբերությունների մեջ են արդեն 14 տարի։ Պերելոն աշխատում է ապահովագրական ոլորտում, ունի բիզնեսի կառավարման МВА աստիճան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English