18:09  +04,  18 հոկտեմբերի, 2019

Աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը մեկնել են Եվրոպայի Մ-23 առաջնության

Աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ մեկնել են Բուխարեստ՝ մասնակցելու հոկտեմբերի 17-27-ը Ռումինիայի մայրաքաղաքում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին աշխարհի չեմպիոնները:

«Աշխարհի առաջնությունից հետո հասցրեցի մի քանի օր հանգստանալ, մասնակցեցի ուսումնամարզական հավաքի եւ պատրաստ եմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Մինչեւ 23 տարեկանների պայքարում հանդես կգան նաեւ Համլետ Մնացականյանը (61կգ), Նշան Անտոնյանը (67կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89կգ), Սամվել Բաբակյանը (96կգ), Սամվել Գասպարյանը (102կգ), կանանց պայքարում՝ Տաթեւ Հակոբյանը (87կգ):

Մինչեւ 20 տարեկանների պայքարին կմասնակցեն Մոնթե Մխիթարյանը (55կգ), Սեւակ Նիկողոսյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81կգ), Կարեն Ավագյանը, Արա Աղանյանը (89կգ), Հմայակ Հարությունյանը (96կգ), Յաշա Մինասյանը (102կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109կգ):

Կանանց պայքարում հանդես կգան Լիանա Գյուրջյանը, Աիդա Մանուկյանը (81կգ) եւ Արփինե Դալալյանը (+87կգ):

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ