22:40  ,  18 հոկտեմբերի, 2019

Վիդալ. Դեմբելեն պետք է հասկանա՝ ինչ է ցանկանում կյանքից

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին:

«Ուսմանը մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է: Վստահ եմ, որ ապագայում նա կարևոր ֆուտբոլիստ է դառնալու «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի համար:

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 20 տարեկանում: Իհարկե, նա դեռ պետք է հասունանա և հասկանա՝ ինչ է ցանկանում կյանքից»,- L'Equipe-ի հաղորդմամբ՝ ասել է Վիդալը:

Տեղեկացնենք, որ 22-ամյա Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում