19:43  ,  18 հոկտեմբերի, 2019

Մեսի. Տեր Շտեգենը գտնվում է նույն մակարդակի վրա, ինչ Նոյերը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է վերջին շրջանում Իսպանիայի չեմպիոնի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի հայտարարություններին:

«Նրանք նույն հավաքականն են ներկայացնում, և ես չեմ կարծում, որ որևէ լուրջ խնդիր կարող է առաջանալ: Տեր Շտեգենն ու Նոյերը հրաշալի դարպասապահներ են, որոնք տարբերվում են իրենց խաղաոճով:

Չեմ հետևում Նոյերի մասնակցությամբ հանդիպումներին, սակայն կարող եմ ասել, որ Տեր Շտեգենը գտնվում է նույն մակարդակի վրա, ինչ Նոյերը»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է Մեսին:

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը քննադատության էր ենթարկել Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին: Դարպասապահը մեղադրել էր Լյովին երիտասարդ դարպասապահներին հնարավորություն չտալու մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում