Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչ պայմաններում է Դուբայում հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«Ակումբային առաջնություններում ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում ես և Պոգբան միաժամանակ գտնվել ենք Դուբայում: Ես կոնֆերանսի էի մասնակցում, իսկ նա զբաղվում էր իր գործերով:
Մեր հանդիպումը պատահականության արդյունք է, սակայն ես չեմ ասի, թե մենք ինչ ենք խոսել իրար հետ: Դա անձնական է»,- Պոգբայի խոսքը մեջբերում է AS-ը:
Ավելի վաղ The Mirror-ը հաղորդել էր, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Դուբայում հանդիպել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Զիդանը ցանկանում է հայրենակցին տեսնել «Ռեալում»։ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 5 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում