17:46  ,  18 հոկտեմբերի, 2019

Վարդան Ասատրյանը՝ կազինոյում մեծ գումար տանուլ տալու մասին. Կարևորը մարդ մնալն է

Խառը մենամարտերի (MMA) ռուսաստանցի մարտիկ Վարդան Ասատրյանը մեկնաբանել է կազինոյում 200 հազար դոլար տանուլ տալու մասին մամուլի հրապարակումները:

«Ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է: Կարևոր չէ՝ տանուլ եմ տվել, թե գումար եմ շահել, ինձ համար ամենակարևորը՝ մարդ մնալն է:

Ցանկանում եմ կյանքը վայելել: Ես այդպիսի մարդ եմ»,- ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ասել է Ասատրյանը:

Հոկտեմբերի 19-ին Սոչիում Վարդան Ասատրյանը  Fight Nights Global 95 մրցաշարում կմենամարտի բրազիլացի Ռայմիսոն Բրունոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում