16:27  ,  18 հոկտեմբերի, 2019

«Լիդս Յունայթեդը» 100 տարեկան է (ֆոտո)

Անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Լիդս Յունայթեդը» հոկտեմբերի 17-ին նշել է հիմնադրման 100 տարին։ Այդ առթիվ ակումբը ներկայացրել է նոր համազգեստ, որը սպիտակ է, ոսկեգույն խորհրդանշով։

Այդ համազգեստով «Լիդսը» կխաղա «Բիրմինգհեմի» դեմ հոկտեմբերի 19-ին։

Ակումբը նաեւ կազմակերպել է մեծ ընդունելություն թիմ նախկին եւ ներկա ֆուտբոլիստների եւ մարզիչների, հյուրերի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում