15:57  ,  18 հոկտեմբերի, 2019

Սուլշեր․ Մեր խաղացողները գիտեն՝ եթե հաղթեն «Լիվերպուլին», կմտնեն պատմության մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպման մասին՝ մեծ կարեւորություն տալով այդ դիմակայությանը։

«Մեր խաղացողները գիտեն, որ «Լիվերպուլի» դեմ խաղը շատերն են դիտելու։ Սա շանս է մեր ֆուտբոլիստների համար մտնել պատմության մեջ, քանի որ եթե հաջողվի «Լիվերպուլին» խփել հաղթական գոլ, դա կհիշվի հավերժ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

«Լիվերպուլը» 8 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 9 միավոր եւ 12-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում