15:30  ,  18 հոկտեմբերի, 2019

ՈւԵՖԱ-ն պատժել է «Այաքսի» երկրպագուներին

Ամստերդամի «Այաքսի» երկրպագուները չեն կարողանա աջակցել թիմին Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում։ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատժել է ամստերդամցիներին իսպանական «Վալենսիայի» դեմ արտագնա խաղում երկրպագուների ոչ հարիր վարքի համար։ Այդ խաղում հոլանդական թիմը հաղթել էր 3։0 հաշվով։ «Այաքսը» տուգանվել է 50 հազար եվրոյով։

Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի հյուրերի տրիբունան փակ կլինի հոլանդացի երկրպագուների համար, «Այաքսին» տոմսեր չեն տրամադրվի։

«Չելսի» - «Այաքս» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում