14:23  ,  18 հոկտեմբերի, 2019

«Նապոլիի» նախագահ․ Ստիպված կլինեմ վաճառել Կուլիբալիին

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ անխուսափելի է թիմի սենեգալցի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի վաճառքը։

«Ես սիրում եմ Կուլիբալիին եւ հրաժարվեցի նրան վաճառել 105 միլիոն եվրոյով։ Բայց կգա ժամանակը եւ ստիպված կլինեմ վաճառել նրան»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Կուլիբալին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Նապոլիի» բոլոր հանդիպումներին: 

28-ամյա պաշտպանն իտալական ակումբում հանդես է գալիս 2014 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում