13:59  +04,  18 հոկտեմբերի, 2019

«Ռոմայի» գլխավոր մարզիչի որակազրկումը կրճատվել է

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի որակազրկումը կրճատվել է մեկ խաղով, հաղորդում է Footbal Italia։ Նա բաց կթողնի միայն «Սամպդորիայի» հետ առաջիկա հանդիպումը։

Ֆոնսեկան կարմիր քարտ էր ստացել «Կալյարիի» դեմ նախորդ խաղում, երբ վերջին րոպեին չարձանագրվեց Կալինիչի գոլը։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Սամպդորիա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ