13:28  ,  18 հոկտեմբերի, 2019

Վան Դեյք․ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը ամենակարեւորը չէ մրցաշրջանում

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա դիմակայության մասին, որը տեղի կունենա Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում։

«Այս հանդիպումը կարեւոր է երկու ակումբների երկրպագուների համար։ Ամբողջ մթնոլորտը տպավորություն է ստեղծում, թե այս խաղը կարեւոր է մյուս հանդիպումներից, բայց ես չեմ կարծում, թե սա մրցաշրջանի ամենակարեւոր խաղն է։ Կարեւոր հանդիպումներ են Չեմպիոնների լիգայում, եւ Պրեմյեր լիգայի այն խաղերը, որոնք կարող են տիտղոս բերել»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում