11:21  ,  18 հոկտեմբերի, 2019

Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Դուբայում հանդիպել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, հաղորդում է բրիտանական Mirror՝ հրապարակելով լուսանկար։

Ֆրանսիացի մարզիչը Դուբայում մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված կոնֆերանսի։ Պոգբայի ոտնաթաթի վնասվածքից հետո վերականգնողական փուլի մի մասն անցկացրել է Դուբայում։

Զիդանը ցանկանում է հայրենակցին տեսնել «Ռեալում»։ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 5 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում