Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման անցկացման օրը փոփոխվել է Կատալոնիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների պատճառով:
Cadena SER-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:
Հանդիպումը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 26-ին:
Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել էր, որ Սուպերկլասիկոն կանցկացվի նախատեսված օրը՝ հոկտեմբերի 26-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում