10:16  ,  18 հոկտեմբերի, 2019

Օզիլ. Երբ «Արսենալը» պարտվում է, մեղավորը միշտ ես եմ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ չի հասկանում իր հասցեին հնչող քննադատության պատճառները:

«Եթե «Արսենալը» պարտվում է, կամ լավ հանդիպում չի անցկացնում, մեղավորը միշտ ես եմ: Ֆուտբոլը թիմային խաղ է, և եթե թիմը վատ է հանդես գալիս, դա մարզիչի կամ առանձին խաղացողի մեղավորությունը չէ»,- Օզիլի խոսքը փոխանցում է The Athletic-ը:

Ավելի վաղ Օզիլը հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ «Արսենալից» մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին իր հերթին նշել էր, որ վստահում է Օզիլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում