Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին խոստովանել է, որ չի սիրում խոսել իր նվաճումների մասին:
«Չեմ սիրում խոսել իմ անձի կամ իմ նվաճումների մասին, ինչպես դա անում են Ռոնալդուն և Իբրահիմովիչը: Ինձ հաճելի է լինում, երբ ես իմ մասին դրական կարծիքներ լսում եմ ուրիշներից:
Ես նախընտրում եմ թիմային հաղթանակները և ամեն ինչ կանեմ, որպեսզի շարունակեմ տիտղոսներ նվաճել «Բարսելոնայի» հետ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մեսին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում