00:40  ,  18 հոկտեմբերի, 2019

Էմերին՝ Օզիլի ապագայի մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ վստահում է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլին:

«Վերջին մարզումների ընթացքում Օզիլը սկսել է իրեն ավելի լավ դրսևորել, ինչն ինձ շատ է դուր գալիս: Նա կստանա իր հնարավորությունը և ամեն ինչ պետք է անի, որպեսզի ապացուցի, որ տեղ ունի այս թիմում:

Իմ և Օզիլի հարաբերություններն ամեն օր ավելի են լավանում»,- The Mirror-ի հաղորդմամբ՝ ասել է Էմերին:

Ավելի վաղ Մեսութ Օզիլը հայտարարել էր, որ իրեն երջանիկ է զգում «Արսենալում» և ակումբում կմնա մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը:

Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում