Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մարկինյոսն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի Ֆրանսիայի չեմպիոնի հետ:
L'Equipe-ի հաղորդմամբ՝ Մարկինյոսի նոր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիս:
Մարկինյոսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից: Ակումբի կազմում բրազիլացի պաշտպանը մասնակցել է 167 հանդիպման:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկինյոսը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ և դարձել 1 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում