23:14  ,  17 հոկտեմբերի, 2019

«Տոտենհեմը» ձմռանը ձեռքբերումներ չի ունենա

Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմը» մտադիր չէ նոր ֆուտբոլիստ ձեռք բերել:

«Գոհ եմ այն կազմից, որն ունեմ իմ տրամադրության տակ: Չեմ կարծում, որ ձմռանը մենք ձեռքբերում կունենանք: 

«Տոտենհեմի» համար այժմ շատ կարևոր է զգոն գտնվել և չհիասթափվել ձախողումներից: Վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- Պոչետինոյի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Նշենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 11 միավորով 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում