22:14  +04,  17 հոկտեմբերի, 2019

Կոուտինյոն կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա

Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որի իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», ընթացիկ մրցաշրջանից հետո հնարավոր է՝ տեղափոխվի Անգլիայի առաջնություն:

«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ Կոուտինյոյի բարձր հրաժարագնի պատճառով «Բավարիան» կհրաժարվի 27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու մտադրությունից: Կատալոնական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում անգլիական մի քանի թիմերի հետ, որոնց անունները չեն հաղորդվում:

Կոուտինյոն անգլիական «Լիվերպուլում» հանդես է եկել 2013-2018 թվականներին:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ