21:16  ,  17 հոկտեմբերի, 2019

Մյուլերը որոշել է՝ որ ակումբ է ցանկանում տեղափոխվել

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է հեռանալ Գերմանիայի չեմպիոնի կազմից:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ 30-ամյա կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում գերմանացի կիսապաշտպանի գործակալի հետ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մյուլերը բավարար խաղաժամանակ չստանալու պատճառով որոշում է ընդունել հեռանալ «Բավարիայից»:

Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից: Ակումբի կազմում գերմանացի կիսապաշտպանը մասնակցել է 495 հանդիպման և դարձել 186 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում