20:17  ,  17 հոկտեմբերի, 2019

Ռակիտիչը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հրաժարվել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Calciomercato-ն:

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է եղել բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն Ռակիտիչը նույնիսկ չի քննարկել մանչեսթերյան ակումբի առաջարկը:

Ռակիտիչը, որը վերջերս հայտարարել էր «Բարսելոնայից» հեռանալու մտադրության մասին, ցանկանում է տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հանդես եկող որևէ ակումբ: 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում խորվաթ կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ հիմնականում դուրս գալով փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում