19:50  ,  17 հոկտեմբերի, 2019

Մաթեուս. Էրիկսենը «Բավարիայի» մակարդակի ֆուտբոլիստ չէ

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լոթար Մաթեուսն անդրադարձել է անգլիական «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի՝ Մյունխենի «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին լուրերին:

«Երկար ժամանակ է, ինչ հետևում եմ Էրիկսենի խաղին: Այս մրցաշրջանում նա ինձ հիասթափեցրել է:

Էրիկսենի՝ «Բավարիա» տեղափոխությունը ոչ մի իմաստ չունի: Նա իր մակարդակով չի համապտասխանում «Բավարիային»: Էրիկսենը չափազանց դանդաղ ֆուտբոլիստ է»,- Sport1.de-ի հաղորդմամբ՝ ասել է Մաթեուսը:

Կրիստիան Էրիկսենի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Հիշեցնենք, որ Լոթար Մաթեուսը «Բավարիայում» հանդես է եկել 1992-2000 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում