18:42  ,  17 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրել է 6 տրանսֆեր իրականացնել ձմռանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի լուրջ փոփոխությունների ենթարկել ակումբի կազմը:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել 2 հարձակվող, 2 կիսապաշտպան, կենտրոնական պաշտպան և ձախ եզրային պաշտպան:

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է իր թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչին և ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեին:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում