18:16  ,  17 հոկտեմբերի, 2019

Ռոնալդինյո. Միշտ դեմ եմ եղել VAR համակարգին

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն իր կարծիքն է հայտնել ֆուտբոլում VAR համակարգի աշխատանքի վերաբերյալ:

«Ես միշտ դեմ եմ եղել VAR համակարգին: Կարծում եմ, որ պետք է մեծ աշխատանք տանել այդ համակարգի վրա

Երբ ես ֆուտբոլիստ էի, այդ ժամանակվա ֆուտբոլը շատ էր տարբերվում նրանից, ինչ մենք հիմա տեսնում ենք»,- Ռոնալդինյոյի խոսքը փոխանցում է France24-ը:

39-ամյա Ռոնալդինյոն ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարել էր նախորդ տարի: Բրազիլացի հարձակվողի վերջին ակումբը եղել է «Ֆլումինեսեն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում