16:50  ,  17 հոկտեմբերի, 2019

Սուլշեր․ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ են «Լիվերպուլի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է «Լիվերպուլի» հետ առաջիկա դիմակայության մասին, որը տեղի կունենա Անգլիայի առաջնության 9-րդ տուրում։

«Մեր խաղացողները հոգեբանորեն պատրաստ են առաջիկա խաղին։ Իհարկե, ֆանատները միշտ են մեզ աջակցում։ Մենք պետք է արդարացնենք նրանց սպասելիքները։

«Լիվերպուլն» ունի շատ բարձրակարգ խաղացողներ, բայց մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք եւ նույնպես ունենք լավ խաղացողներ։ Լինելու է լուրջ դիմակայություն, ինչն անխուսափելի է։ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները պետք է ցուցադրեն իրենց բարձր կարգը»,- ասել է Սուլշերը skysports-ի եթերում։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։ Մանչեսթերյան թիմին չեն օգնի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։ Նրանք վնասվածքներ ունեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում