16:06  ,  17 հոկտեմբերի, 2019

Միխայիլ Վարդապետովը՝ «Ուրարտուի» փոխտնօրեն

Փորձառու սպորտային բժիշկ Միխայիլ Վարդապետովը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն:

Միխայիլ Վարդապետովը  2000-2002-ին եղել է Ռուսաստանի ջրագնդակի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2003-2005-ին՝ Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2006-2008-ին՝  «Խիմկի» ՖԱ-ի բժիշկը, 2008-2019-ին՝ «Սպարտակ» ՖԱ-ի բժիշկը (բժշկական բաժնի ղեկավար):

Հայաստանի առաջնության 10 տուրից հետո «Ուրարտուն» 9 միավորով 8-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով