12:47  ,  17 հոկտեմբերի, 2019

Իկեր Կասիլյասը վերսկսել է մարզումները (ֆոտո)

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը վերսկսել է մարզումները։ Նա առայժմ մարզումներ է անցկացնում մարզադահլիճում։ Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Թվիթերում։

Մայիսի 1-ին 38-ամյա դարպասապահը սրտի կաթված էր տարել, որից հետո վիրահատվել էր։ Կարիերայի ավարտին մասին Կասիլյասը դեռ չի հայտարարել։

«Բոլոր նրանք, ովքեր կաթված են տարել, շատ լավ գիտեն, թե ինչ ծանր է ընթանում ապաքինումը: Ինձ լավ եմ զգում, կարողանում եմ մարզվել, սակայն եթե ֆուտբոլով զբաղվելը կվնասի իմ առողջությանը, պատրաստ եմ ավարտել կարիերաս»,- ավելի վաղ ասել էր Կասիլյասը:

«Պորտուն» հայտավորել է Կասիլյասին այս մրցաշրջանի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում