09:09  +04,  17 հոկտեմբերի, 2019

Կրեմլի Գավաթ․ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Կրեմլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Երկրորդ շրջանի խաղում հայ թենիսիստը առավելության է հասել գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի նկատմամբ՝ 3:6, 6:3, 7:6 (9:7)։ Մրցախաղը տեւել է 2 ժամ 25 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի իտալացի Անդրեաս Սեպիի հետ, որը պարտության է մատնել իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենային՝ 5:7, 6:1, 6:3։

Խաչանովը Կրեմլի գավաթի խաղարկության անցած տարվա եզրափակիչում 6։2, 6։2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ