09:46  ,  17 հոկտեմբերի, 2019

Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Իտալիա

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնվել է իտալական «Ֆիորենտինայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է La Nazione-ն:

Շվեդ հարձակվողի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբեր, ինչը նշանակում է, որ Իբրահիմովիչը կարող է «Ֆիորենտինա» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:

ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 30 գոլի հեղինակ:

Ավելի վաղ Իտալիայի առաջնությունում 38-ամյա հարձակվողը հանդես է եկել «Յուվենտուսում», «Ինտերում» և «Միլանում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում