10:48  +04,  17 հոկտեմբերի, 2019

Հայտնի է Բեյլի ապաքինման ժամկետը

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ արտագնա հանդիպմանը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Գարեթ Բեյլը ստիպված կլինի բաց թողնել Լա Լիգայի 9-րդ տուրի` «Մալյորկայի», նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Գալաթասարայի» հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Խորվաթիայի հետ հանդիպման ընթացքում:

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ